Ակտիվիստ Նարեկ Սամսոնյանի գլխավորած «Քաղաքացիական գիտակցություն» հասարակական կազմակերպության անդամներն այսօր՝ հունիսի 17-ին, բողոքի ցույց են անում նախագահական նստավայրի դիմաց։ Մինչ այդ նրանք Ազգային ժողովի դիմաց էին իրենց բողոքի ակցիան անում։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Նարեկ Սամսոնյանը հյատնել էր, որ այսօրվանից ազդարարելու են փողոցային ակցիաների մեկնարկը. «Վաղը ժամը 16:30-17:00ն կսկսենք մեր առաջին խորհրդանշական ակցիան Բ26-ի դիմաց: Մեր ակցիաները իրենց բնույթով շատ հետաքրքիր եւ ստեղծարար են լինելու եւ ուղղակիորեն միտված են լինելու երկրում գոյություն չունեցող քաղհասարակության ստեղծմանը: Վստահ եմ, որ քաղաքական ծաղրը, խիստ թիրախային ու բարի ակցիաները մեր քաղաքացիներին կօգնեն ավելի արագ եւ ավելի մատչելի պատկերացնել երկրում ստեղծված խայտառակ աբսուրդային վիճակը: Հ.Գ. Մեր անդրանիկ ակցիային միանալ ցանկացողները հանգիստ կարող են կապվել իմ կամ antifake.am էջի հետ»: