Չինական Huawei ընկերությունն ամերիկյան պատժամիջոցների պատճառով երկու տարվա ընթացքում կարող է մոտ 30 մլրդ դոլար կորցնել՝ հայտարարել է ընկերության հիմնադիր Ռեն Չժենֆեյը, հաղորդում է Bloomberg-ը:

Միլիարդատիրջով խոսքով՝ հավանական է, որ վաճառքի ծավալը կմնա նույնը, այն կկազմի մոտ 100 մլրդ դոլար 2019 եւ 2020 թվականներին:

Սակայն ընկերությունը կձգտի պահել իր բյուջեն հետազոտությունների եւ մշակումների վրա եւ զերծ մնալ խոշոր ակտիվների վաճառքից կամ ազատումներից:

74-ամյա գործարարը հավելել է, որ Huawei Marine-ի ակցիաների փաթեթի վաճառքը գործնական որոշում էր եւ կապ չուներ ընկերության դեմ ամերիկյան քարոզարշավի հետ:

Նրա խոսքով՝ ինքը զարմացած է Վաշինգտոնի հարձակումից:

«Մենք չէինք սպասում, որ ԱՄՆ-ը կազդի մեր մատակարարումների վրա»,- նշել է նա:

Մայիսի 17-ին ԱՄՆ-ը Huawei ընկերությունը ներառել էր սեւ ցուցակում: