ԵՄ երկրները կրկին կքննադատել «Արեւելյան Միջերկրածովում Թուրքիայի անօրինական գործողությունները» համաձայն  ամփոփագրի ծրագրի, որը կհրապարակվի հունիսի 19-ին, հաղորդում է Bloomberg-ը:

Փաստաթղթի համաձայն՝ ԵՄ կառավարությունները կնշեն ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունների դադարեցումը, ինչպես նաեւ այն, որ Թուրքիայի հետ մաքսային միության հարցով բանակցություններ չեն սպասվում:

Հունաստանի ԱԳՆ ղեկավար Յորղոս Կատրուղալոսը գտնվում է Բրյուսելում, որտեղ մի շարք հանդիպումներ կանցկացնի եվրոպացի իր գործընկերների հետ:

Նախօրեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան չի հրաժարվի Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում հորատման աշխատանքներից՝ չնայած Հարավային Եվրոպայի երկրների կոչերին: