Ստամբուլի հյուրանոցներից մեկում վրացական եւ ռուսական խմբավորումների միջեւ պատճառով փոխհրաձգություն է տեղի ունեցել։

Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ Ստամբուլի Գենչթուրքի պողոտայում գտնվող հյուրանոցում բեռնափոխադրման հետ կապված ծագած վեճի պատճառով ռուսական եւ վրացական խմբավորումների միջեւ վիճաբանություն է ծագել, որի ընթացքում վրացիները ատրճանակով կրակել են 51–ամյա ռուսի վրա եւ հյուրանոցից փախել։ Այդ ընթացքում ռուսները վազում են վրացիների հետեւից եւ հենց փողոցի մեջտեղում կրակում 56–ամյա Թենգիզի գլխին։ Վերջինս հիվանդանոց տեղափոխվելու ժամանակ մահացել է։