ԱՄՆ-ի եւ Լեհաստանի համաձայնագիրը, որը ենթադրում է ամերիկացի 1000 զինծառայողների ուղարկում, պաշտպանության միջոց է, որն անհրաժեշտ է երկրի անվտանգության համար: Այս մասն հայտարարել է Լեհաստանում ԱՄՆ դեսպան Ջորջեթ Մոսբահերը, հաղորդում է Reuters-ը:

«Պատմությունն ապացուցում է, որ Լեհաստանը պետք է շատ զգույշ լինի իր հարեւանների նկատմամբ եւ կարողանա պաշտպանել ինքն իրեն»,- ասել է նա:

Անցած շաբաթ Վաշինգտոնում երկու երկրների նախագահների հանդիպման ժամանակ համաձայնագիր էր ստորագրվել, որը Լեհաստանում առաջին ատոմային էլեկտրակայանի կառուցման հարցով, որի արժեքը, ինչպես ակնկալվում է, կկազմի 26,33 մլրդ դոլար:

Դեսպանը նշել է, որ «չի զարմանա», եթե ԱՄՆ-ը ֆինանսավորի գործարանի կառուցումը, որը կսկսի գործել 2033 թվականին եւ կունենա 1,0-1,5 գիգավատ հզորություն: