Իրանի հետ պատերազմելու ախորժակ չունենք: Այս մասին հայտարարել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին CNN-ին տված հարցա զրույցում:

«Մենք պատերազմելու ախորժակ բացարձակապես չունենք»,- ասել է նա՝ հարց ուղղելով, թե ինչու նախագահ Թրամփը հրաժարվեց իրանական համաձայնագրից:

«Ո՞րն էր նման որոշման տրամաբանությունը՝ բացի այն մեկից, որ այն համաձայնեցվել էր Օբամայի կողմից»,- նշել է նա:

Նշենք, որ Վաշինգտոն-Թեհրան հարաբերություններում լարվածությունն ուժգնացել էր նախորդ շաբաթ, երբ ԱՄՆ նախագահի վարչակազմը Իրանին մեղադրեց Օմանի ծոցում նավթային լցանավերի վրա հարձակման մեջ: Թեհրանը հերքում է բոլոր մեղադրանքները: