Թեեւ «Երեւանի աղբահանություն եւ սանիտարական մաքրում» բյուջետային հիմնարկը բացված է համարվում, սակայն դա ֆորմալ բնույթ է կրում, որովհետեւ պետք է շարժակազմը գա, որ այն սկսի աշխատել: Երեւանում ավագանու այսօրվա՝ հունիսի 17-ի արտահերթ նիստում նշեց Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը: Նրա խոսքով, ընկերության շարժակազմը գալու է հունիսի վերջից սկսած, երեւի 1-2 ամսվա ընթացքում:

«Այս պահին «Սանիթեքի» հետ գործում է պայմանագիր, եւ այս պահին «Սանիթեքն» է միակ ընկերությունը, որ սպասարկում է Երեւան քաղաքը: Խնդիրն այն է, որ նրանց մեքենաները չեն աշխատում, անկանխատեսելի են: 1-2 օր աշխատում են, հետո նորից փչանում են»,-ասաց նա: