Հունիսի 14-ին մի երեւանցի հաղորդում է տվել, որ գիշերը, տեխնիկական միջոցների գործադրմամբ մուտքի դուռը բացելու միջոցով, գողացել են ռեստորանի դրամարկղը, որի մեջ եղել է գումար:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության քրեական հետախույզները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, Կենտրոնական բաժնի գործընկերների եւ ՊՊԾ գնդի հատուկ գումարտակի ծառայողների հետ համատեղ, հունիսի 15-ին, ժամը 02.15-ին, նշված գողությունը կատարելու կասկածանքով Հանրապետության հրապարակից բերման են ենթարկել մայրաքաղաքի տարբեր թաղամասերի բնակիչ երեք երիտասարդի: 18-20 տարեկան տղաները տվել են խոստովանական ցուցմունք:

Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: