Հունիսի 15-ին, ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, Բազումի ոստիկանները բերման են ենթարկել Գուգարք գյուղի բնակիչ, 43-ամյա մի տղամարդու: Նա հայտնել է, որ նույն օրը, ժամը 12.30-ի սահմաններում, օգտվելով Տեյրան փողոցում գտնվող շենքերից մեկի 2-րդ հարկում գտնվող բնակարանի մուտքի դուռը կողպված չլինելու հանգամանքից, մտել է տուն, սակայն հանդիպելով տանտիրուհուն` դիմել փախուստի:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ տանտիրուհուց ընդունվել է հաղորդում:

Հետագա միջոցառումներով բացահայտվել է եւս մեկ բնակարանային գողություն:

Անցած տարվա դեկտեմբերի 2-ին մի կնոջից ահազանգ էր ստացվել, որ իրենց բնակարանից գողություն է կատարվել: Օգտվելով մուտքի դռան բաց լինելու հանգամանքից, մտել էին բնակարան եւ ննջասենյակի պահարանի վրայից գողացել պայուսակ, որի մեջ եղել էր 15 հազար դրամ:

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ հունիսի 15-ին բերման ենթարկված գուգարքցին խոստովանել է, որ նշված գողությունն էլ իր ձեռքի գործն է:

Նախապատրաստվում են նյութեր: