Հունիսի 15-ին օպերատիվ տվյալներն իրացնելիս, Բազումի քրեական հետախույզները գողություն կատարելու կասկածանքով Վանաձոր քաղաքի Լոռվա խճուղու մոտից բերման են ենթարկել 37-ամյա մի տղամարդու:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա խոստովանել է, որ մայիսի սկզբին, օգտվելով դարպասները բաց լինելու հանգամանքից, մուտք է գործել Թումանյան փողոցում գտնվող մի արվեստանոց եւ գողացել ալյումինե երեք թավա եւ մեկ կաթսա, որոնք վաճառել է գունավոր մետաղների ընդունման կետում:

Նա խոստովանել է նաեւ, որ նույն ընդունման կետ է հանձնել ալյումինե եւ պղնձե մալուխներ, որոնք նույն ամսին գողացել էր Լոռվա խճուղուն հարակից մի այգու տարածքից:

Վնասի չափը պարզվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: