Հունիսի 15-ին մի բուժքույր ոստիկանության Վարդենիսի բաժնում հաղորդում է տվել, որ կեսգիշերին տան պատուհանից ձայներ լսելով՝ դուրս է եկել եւ նկատել, որ ինչ-որ մեկը գոմից փախչում է:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ կինը փախչողին նմանեցրել է իր համագյուղացուն:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում 17-ամյա համագյուղացին հայտնաբերվել է Տրետուք գյուղի իրենց տանը, հրավիրվել է բաժին եւ տվել խոստովանական բացատրություն: Նախնական համաձայնության գալով 19-ամյա մեկ այլ համագյուղացու հետ, երկուսով գնացել են նշված գոմ, փորձել գողություն կատարել, սակայն հանցագործությունը կանխվել է:

Ձեռնարկվում են միջոցառումներ չափահաս կասկածյալին հայտնաբերելու ուղղությամբ:

Պատանին բաց է թողնվել:

Նախապատրաստվում են նյութեր: