Ոստիկանության Վարդենիսի բաժնի կողմից սպասարկվող վարչական տարածքում ուժեղացված ծառայություն կատարելու շրջանակներում տարված բացատրական աշխատանքների շնորհիվ հունիսի 16-ին, ժամը 22.00-ին, Ակունք գյուղի մի բակիչ կամավոր հանձնել է թմբուկավոր ատրճանակ, «Ջ-1» տիպի նռնակ՝ պայթուցիչով, ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 30 եւ 5.6 մմ տրամաչափի 6 փամփուշտ եւ հայտնել, որ դրանք գտել է նույն օրը իրենց առանձնատան հարակից շինության հատակը քանդելիս: Տղամարդը հայտնել է նաեւ, որ զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ պապին:

Նշանակվել է ԴՁՓ:

Նախապատրաստվում են նյութեր: