Ուժեղացված ծառայության շրջանակներում ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, հունիսի 16-ին, ժամը 19.00-ին, Երիտասարդության փողոցից, ապօրինի թմրամիջոց պահելու եւ օգտագործելու կասկածանքով, բերման են ենթարկել Գեղամասար գյուղի 28-ամյա մի բնակչի:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նրա անձնական խուզարկությամբ տաբատի գրպանից հայտնաբերվել է 1.49 գ կանեփանման զանգված: Վերջինս հայտարարել է, որ զանգվածը պատկանում է իրեն, անձնական օգտագործման համար է, քաղել է Վարդենիս-Սոթք ճանապարհից:

Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

Նախապատրաստվում են նյութեր: