Պոլսո հայոց պատրիարքարանում հունիսի 18–ին կրոնական ժողովը քննարկելու է պատրիարքական ընդհանուր փոխանորդի ընտրության եւ պատրիարքի ընտրության հետ կապված մանրամասներ։

Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի «Ժամանակ» թերթը,   հունիսի 26–ին նախատեսվում է անցկացնել Պոլսո հայոց պատրիարքական տեղապահի ընտրություններ, իսկ դրանից առաջ էլ անհրաժեշտ է Կրոնական ժողով հրավիրել, ինչն էլ որոշվել է անել հունիսի 18–ին։

Նշենք, որ մարտի 31–ին մահացել է Պոլսո հայոց պատրիարքը, որից հետո որոշում է կայացվել ընտրել նոր տեղապահ, որն էլ կկազմակերպի նոր պատրիարքի ընտրությունների հետ կապված աշխատանքները։