Հունիսի 16-ին, ժամը 13.05-ին, ոստիկանության Տարոնի բաժնում Վանաձոր քաղաքի մի բնակչուհուց հաղորդում է ստացվել, որ նույն օրը, ժամը 08.30-ի սահմաններում, նկատել է, որ գիշերն իրեն հյուրընկալված 44-ամյա տղամարդը իր տնակի հյուրասենյակի կահույքի վրայից գողացել է «PRODA» տեսակի հեռախոսի լիցքավորիչը՝ էլեկտրական լարով եւ նույն պահարանից գումար՝ պատճառելով մոտ 32.000 դրամի վնաս:

Տղամարդը բերման է ենթարկվել բաժին:

Գողոնը վերցվել է:

Նյութերի նախապատրաստման ընթացքում, տղամարդը խոստովանական բացատրություն է տվել, որ հունիսի 13-ին, ժամը 11.00-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Գր.Լուսավորչի փողոցի թիվ 50 հասցեում գործող շուկայի տարածքում գտնվող խանութներից մեկից գողացել է տղամարդու մեկ զույգ կոշիկ:

Գողոնը վերցվել է:

Ձեռնարկվում են միջոցառումներ տուժողի անձը պարզելու եւ հայտնաբերելու ուղղությամբ:

Նախապատրաստվում են նյութեր: