Համոզված ենք, որ Արցախի և ԱՄՆ-ի միջև, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող մյուս երկու երկրների հետ տարբեր մակարդակներով ուղղակի պաշտոնական շփումների միջոցով երկխոսությունը բազմակողմանի քննարկումների և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերջնական լուծման ուղիներ գտնելու համար նպաստավոր պայմաններ կստեղծի և Հարավային Կովկասում կայունության ապահովման գործում կարևոր ներդրում կդառնա: Այս մասին ասել է Արցախի Հանրապետության ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Սարգսյանը՝ ի պատասխան «Ապառաժ» գործակալության խնդրանքին՝ մեկնաբանել կոնգրեսական Ֆրենկ Փալոունի հունիսի 13-ին ԱՄՆ Կոնգրեսում արած հայտարարությունը այն մասին, որ անհրաժեշտ է վերացնել ԱՄՆ պաշտոնատար անձանց համար Արցախ այցելելու արգելքը:

«Բարձր ենք գնահատում ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոունի հետևողական գործունեությունը՝ ուղղված Արցախի և ԱՄՆ-ի միջև ուղիղ կապերի հաստատմանը, ինչը, կարծում ենք, Արցախի մեկուսացման անընդունելիության մասին ազդանշան կդառնա:

Համոզված ենք, որ Արցախի և ԱՄՆ-ի միջև, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող մյուս երկու երկրների հետ տարբեր մակարդակներով ուղղակի պաշտոնական շփումների միջոցով երկխոսությունը բազմակողմանի քննարկումների և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերջնական լուծման ուղիներ գտնելու համար նպաստավոր պայմաններ կստեղծի և Հարավային Կովկասում կայունության ապահովման գործում կարևոր ներդրում կդառնա»,–նշել է Անի Սարգսյանը: