Այսօր՝ հունիսի 17-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ժամը 22: 40-ի սահմաններում Երեւան-Վանաձոր ավտոճանապարհի Սպիտակի վարչական տարածքում բախվել են Mercedes մակնիշի 35 OQ 953 համարանիշի եւ Volkswagen մակնիշի 36 CՍ 352 համարանիշի ավտոմեքենաները:

Վթարի հետեւանքով 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սպիտակի բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները եւ օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սպիտակի հրշեջ-փրկարարներն ու տեղի ճանապարհային ոստիկանները:

Մահացածին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի եւ վիրավորների ինքնությունը:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը Volkswagen-ի՝ կին վարորդն է եղել։ Վիրավորներից 2-ն էլ նրա ուղեւորներն են եղել: