Ռուսաստանի Խաբարովսկի երկրամասում երկամյա աղջկան հոսպիտալացրել են այն բանից հետո, երբ նրան հարվածել է կողքից անցնող գնացքի օդի հոսանքը, հայտնում է Life-ը՝ վկայակոչելով ՌԴ ՆԳՆ Հեռավորարեւելյան երկրամասի Տրանսպորտի վարչությանը:

«Ռոզենգարտովկա-Լերմոնտովկա կայարանների ուղեմասում բեռնատար գնացքի մեքենավարը կիրառել է արտահերթ արգելակում խուսափելու համար երեխային վրաերթի ենթարկելուց: Անցնող գնացքի օդի հոսանքից երկամյա աղջիկը օդ է թռել եւ ընկել երկաթուղու վրա՝ ծանր վնասվածքներ ստանալով»,- նշված է վարչության հաղորդագրության մեջ:

Ընդ որում՝ երեխայի ծնողները դեպքի պահին նրա կողքին են եղել, սակայն անվտանգության միջոցառումներ չեն ընդունել: