Ազգային ժողովում ընթանում են հերթական նիստերը. Օրակարգում ռեկորդային թվով հարցեր են՝ 35:

Մասնավորապես, օրակարգում է ՍԴ դատավորի ընտրության հարցը: Թեկնածուն փաստաբան Վահե Գրիգորյանն է:

Ազգային ժողովը կքննարկի նաեւ «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» Ազգային ժողովի որոշման նախագիծը:

Խորհդրդարանի այս քառօրյայի օրակարգում է ԲԴԽ անդամի ընտրության հարցը: Այս հարցը կքննարկվի հունիսի 20-ի նիստում: