Հայաստանի ԱԻՆ-ում, հունիսի 17-ին, ժամը 03:59-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գյումրի-Երեւան ավտոճանապարհի 22-րդ կմ-ին տեղի է ունեցել ավտովթար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Գյումրի-Երեւան ավտոճանապարհի 22-րդ կմ-ին «Opel Astra G » մակնիշի (վարորդ՝ Ա.Ո.,  ծնված 1980 թ.) ավտմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ շրջվել: Պատահարի հետեւանքով վարորդը ստացել է տարբեր մարմնական վնասվածքներ եւ հոսպիտալացվել Գյումրիի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը: