ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ազգային անվտանգության խորհրդի Ռուսաստանի եւ Եվրասիայի հարցերով խորհրդական Ֆիոնա Հիլը պաշտոնը կլքի օգոստոսի վերջին, տեղեկացրել է Սպիտակ տանը New York Times-ի գլխավոր թղթակից Փիթեր Բեյքերը Twitter-ի իր միկրոբլոգում։

Թղթակիցը նշել է, որ Հիլին այդ պաշտոնում կփոխարինի Թիմ Մորիսոնը, որն ընդունվել է Անվտանգության խորհրդի կազմ անցած տարի՝ որպես զանգվածային ոչնչացման զենքի եւ կենսապաշտպանության հարցերով խորհրդական։

«Թրամփը հույս ունի փոխել հարաբերությունները Ռուսաստանի հետ, որպեսզի ավելի շատ խոսի սպառազինությունների վերահսկողության մասին, ներառյալ հնարավոր ամերիկա-ռուս-չինական համաձայնագիրը, որը կփոխարինի ՓՄՀՀՊ-ին»,- գրել է Բեյքերը։