Հանրապետական սենատոր Իլհան Օմարը, որը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ամենսուր  քննադատներից է, Սպիտակ տանը մեղադրել է Իրանի հայտարարության համար, որում իշխանությունները հայտնել են ուրանի հարստացման գործընթացի արագացման մասին, հաղորդում է Fox News-ը:

«Նման բան չէր լինի, եթե Թրամփը դուրս չգար Իրանի հետ միջուկային գործարքից», - ասել է նա:

Օմարը հավելել է, որ ԱՄՆ-ն պետք է վերադառնա Թեհրանի հետ բանակցային սեղանի շուրջ  եւ վերականգնի միջուկային գործարքը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ատոմային էներգիայի կազմակերպության մամուլի քարտուղար Բեհրուզ Կամալվանդին երկուշաբթի ասել է, որ երկիրն արագացրել է  հարստացված ուրանի արդյունահանման գործընթացը եւ 10 օրվա ընթացքում դրա պաշարը կգերազանցի 300 կգ սահմանը: Արաքի միջուկային օբյեկտում լրագրողների հետ հանդիպման ընթացում Կամալվանդին հայտարարել էր 2015-ի միջուկային գործաքրով Իրանի որոշ պարտավորությունների դադարեցման մասին, այդ թվում հարստացված ուրանի պաշարների անսահմանափակ ավելացման մասին:

 «Մենք 10 օրում կանցնենք 300 կգ սահմանը (ուրանի պաշարների), - ասել է նա՝ ընդգծելով , որ կարագանա նաեւ ուրանի հարստացման տեմպը մինչեւ 3.67 տոկոս մաքրության: