«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս․թ․ հունիսի 19-ին ժամը 09.00-21.00 կդադարեցվի Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի՝ Մոկդովական, Բարեկամություն, Շամախյան, Այգեստան, Թամանյան, Վաղթանգ Անանյան, Սարալանջի, Տ․Պետրոսյան փողոցների  ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: