Թուրքիայի դատախազությունը 128 մարդու կալանավորելու օրդեր է տվել, որոնց թվում 48-ը գործող զինծառայողներ են. նրանց կասկածում են ընդդիմադիր իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի կազմակերպության հետ կապերի մեջ, հայտնում է Anadolu-ն:

Նշվում է, որ Թուրքիայի զինված ուժերում կազմակերպության գաղտնի ցանցի քննության շրջանակում օդերները տվել են Իզմիր եւ Քոնյա նահանագների դատախազները:

Թուրքիայի իշխանությունները Գյուլենի հետեւորդներին մեղադրում են 2016 թվականի հուլիսին պետական հեղաշրջման փորձին մասնակցության մոջ: Խռովությունից հետո Թուրքիայում կալանավորվել է ավելի քան 50 հազար մարդ, ազատվել կամ աշխատանքից հեռացվել են ավելի քան 160 հազար պետական ծառայողներ, այդ թվում՝ զինվորականներ: Ինքը՝ Գյուլենը, որը ԱՄՆ-ում է բնակվում, դատապարտել է հեղաշրջումը եւ մեղադրանքները ժխտել: