ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախաձեռնությամբ կյանքի է կոչվել Սփյուռքահայերի խորհրդատվության գրասենյակը:

Գրասենյակի գործառույթն է խորհրդատվական օգնություն տրամադրել Հայրենիքում հաստատված մեր հայրենակիցներին, ճիշտ ուղղորդել նրանց խնդիրների լուծման հարցում:

Գրասենյակը խորհրդատվություն կտրամադրի  ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու, կացության, վարորդական  իրավունք ստանալու, գրանցման, հայկական բանակում ծառայելու, նաեւ կրթական, առողջապահական, ապահովագրության, աշխատանքային, շարժական եւ անշարժ գույքի գրանցման եւ այլ հարցերում:

Խնդիրների լուծման համար գրասենյակը նաեւ պատրաստ է դիմել պատկան մարմիններին ու կառույցներին, պաշտոնատար անձանց:

Սփյուռքահայերի խորհրդատվության գրասենյակի հասցեն է՝ Հանրապետության 30, «Սիմոն Վրացյան» կենտրոն, 1-ին հարկ, 16-րդ սենյակ:

Կայքէջ՝ www.hayrenatarts.am

Դիմատետրի էջ՝ Հայրենադարձ/ Repat

Հեռախոսահամար՝ 094-94-519-119

Էլ. հասցե՝ [email protected]

Գրասենյակն աշխատում է ամեն օր` Երեւանի ժամանակով 11:00-15:00-ն, բացի շաբաթ եւ կիրակի օրերից: