Ֆրանսիական Renault-ի դաշինքը, ինչպես Fiat-Chrysler-ի միությունը, ճապոնական գործընկեր Nissan-ի հետ, առաջնահերթ է մնում Ֆրանսիայի ֆինանսների նախարար Բրունո լը Մերի համար։ Այս մասին հայտարարել է ինքը՝ լը Մերը, տեղեկացնում է Reuters-ը։

«Մեր շահերից չի բխում այդ դաշինքի թուլացումը»,- ասել է նախարարը Europe 1 ռադիոյի եթերում։

Ինչպես նշում է Reuters-ը, Ֆրանսիայի կառավարությունը Renault-ի բաժնետոմսերի խոշոր սեփականատերերից է. նրան է պատկանում ընկերության 15 տոկոս մասնաբաժինը։