Թուրքիայի Էդրեմիթի շրջանոմ 43–ամյա տղամարդը հրկիզելու միջոցով փորձել է սպանել հարազատ քեռուն։

Թուրքական Posta պարբերականի փոխանցմամբ՝ Էդրեմիթի շրջանում ապրող  Հ.Ռ.–ն դեռեւս անհայտ պատճառներով իր հարազատ քեռու տան մեջ հրկիզել է քեռուն՝ 63–ամյա Շեֆիք Ռ.–ին։

Տան ներսից ծուխ տեսած հարեւանները արագ հրշեջ ծառայություն են զանգահարել։ Դեպքի վայր ժամանած հրշեջները ծանր այրվածքներով հիվանդանոց են տեղափոխել Շեֆիք Ռ.–ին։

Քեռուն հրկիզած զարմիկը ինքնակամ հանձնվել է ժանդարմերիային եւ տեղափոխվել ոստիկանություն։