Չինաստանի հարավ-արեւմուտքում՝ Սիչուան նահանգում ընթանում են փրկարար աշխատանքներ հզոր երկրաշարժից հետո, տեղեկացնում է Associated Press-ը։

Նշվում է, որ կատարվածի հետեւանքով զոհվել է 12, վիրավորվել 135 մարդ։

Երեքշաբթի առավոտյան դեպքի վայր են ժամանել հարյուրավոր հրշեջներ, որոնք դուրս են բերել ծուղակում հայտնված ութ մարդու։

73 շենքերի փլուզման հետեւանքով տարհանվել է ավելի քան 4400 մարդ։

Հիմնականում զոհվել են փլատակների տակ մնացած մարդիկ։

Ինչպես տեղեկացնում է նահանգի արտակարգ իրադրությունների վարչությունը, տարերքի պատճառած տնտեսական կորուստները գնահատվում են 1,4 մլն դոլար։

Երկուշաբթի երեկոյան շրջանը պատուհասած երկրաշարժի հզորությունը 6.0 մագնիտուդ էր, հետշոկային ցնցումները՝ 5.1։