Ես երկու անգամ՝ լինելով ԱԺ պատգամավոր ներկայացել եմ Քննչական կոմիտե. վստահեցնում եմ, որ ՀՀ-ում չկա եւ չպետք է լինի որեւէ մեկը, որը չի կարող եւ չպետք է կանչվի որեւէ վայր: Այս մասին, այսօր՝ հունիսի 18-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը, թե իրավունք չունեին իրեն կանչելու Քննչական կոմիտե, եւ ինքը չի պատրաստվում գնալ:

«Եթե երկրի վարչապետը գնում է դատարան եւ ցուցմունք է տալիս, եթե ԱԺ փոխնախագահը գնում է քննիչի մոտ, առաջին նախագահը գնում է, մնացած բոլորը պետք է գնան ու գնան»,-ասաց նա:

Ծանուցագիրը դնեի ռամկայի մեջ, կախեի Այվազովսկու կողքը՞. Ծառուկյանը պնդում է՝ իրավունք չունեին իրեն ծանուցագիր ուղարկել