Աշխարհում ամենաէժան Ferrari 599-ը հայտնաբերվել է Չինաստանի Դունգուան քաղաքում. ընդամենը 250 դոլարով է վաճառվել միանգամայն սարքին, չնայած եւ բավականին փոշոտ սուպերքարը, հայտնում է «Մոտորը»: 

Նման ցածր գինը արդարացվում է ավտոմքենայի «մշուշոտ» պատմությամբ:

Ժամանակին այս Ferrari 599-ը ճանապարհային պատահարի էր ենթարկվել, վարորդն այն լքել էր եւ պատահարի վայրից փախուստի դիմել: Ավելի ուշ պարզվել էր, որ սուպերքարը ոչ միայն պահաովագրված չէ, այլ նույնիսկ գրանցված չէ: Տեղի ոստիկանները ստիպված էին Ferrari-ն տանել, որպեսզի հետո որպես մետաղի ջարդոն վաճառեն 250 դոլարով:

Սակայն Ferrari 599-ի հետ միասին ապագա տիրոջը բաժին կհասնի կայանման համար 1,4 հազար դոլարի չվճարված տուգանքների կույտը: Բայց նույնիսկ այս գումարը հաշվի առնելով՝ սուպերքարը մնում է երբեւէ վաճառքի հանված ամենաէժան ավտոմեքենան: