Հունիսի 18-ին ԱԺ-ում Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի ընտրության հարցով գաղտնի քվեարկություն  է ընթանում, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:

Այդ պաշտոնին հավակնում է միայն մեկ թեկնածու՝ փաստաբան Վահե Գրիգորյանը, որը ներկայացվել է նախագահ Արմեն Սարգսյանի կողմից:

Նշենք, որ ավելի վաղ  «Իմ քայլը» իշխող դաշինքը տապալել էր մի քանի թեկնածուների մասնակցությամբ քվեարկությունը, մինչեւ որ չէր հասել նախագահի ներկայացրած Գրիգորյանի թեկնածության առաջադրմանը: