Չինաստանը եւ ԱՄՆ-ը չպետք է հակադրվեն միմյանց, գրում է Չինաստանի Կոմկուսի People’s Daily պետական պարբերականի հոդվածագիրը, տեղեկացնում է China South Morning Post-ը։

Աշխարհը չի ցանկանում տեսնել, թե ինչպես են Չինաստանը եւ ԱՄՆ-ը հայտնվում է Թուկիդիդեսի ծուղակում (տերմինը, որն առաջադրել է Հարվարդի գիտնական Գրեհեմ Անդերսեն-կրտսերը, նշանակում է տառացիորեն հետեւյալը. «եթե պոտենցիալ հեգեմոնը սկսում է արագ ուժ հավաքել, գործող հեգեմոնը սկսում է վախենալ եւ վախի աղբյուրը վերացնելու հնարավորություն փնտրել, որի միակ տարբերակը պատերազմն է»)։

Հոդվածագիրը պնդում է, որ Ամերիկան զբաղվում է այն գաղափարի «արտադրմամբ», թե Չինաստանը ռազմավարական սպառնալիք է ներկայացնում։

«Չինաստանի եւ Միացյալ Նահանգների համագործակցությունը օրհնություն կլիներ, իսկ դիմակայությունը՝ անեծք»,- նշվում է People’s Daily-ի հոդվածում։

«Հեգնանքն այն է, որ ոմանք Վաշինգտոնում մեծամտորեն հայտարարում են, որ հիմա «նորից մեծ են», բայց զոհ են ձեւանում, երբ խոսում են Չինաստանի մասին ռազմավարական անհանգստությամբ, որը գրված է նրանց դեմքին»,- նշում է հոդվածի հեղինակը՝ հեգնելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կարգախոսը՝ «Ամերիկան նորից մեծ դարձնենք»։