Հունիսի 17-ին, ժամը 05.00-ին, «Արմենիա» ՀԲԿ բուժօգնության է տեղափոխվել Դավիթաշենի բնակիչ, 46-ամյա մի տղամարդ, որը բացահայտ անհարգալից վերաբերմունք է դրսեւորել հիվանդանոցում, կոպիտ կերպով խախտել հասարակական կարգը եւ տեւական ժամանակ հայհոյանքներ հնչեցրել հիվանդանոցի անվտանգության աշխատակցի եւ «շտապօգնության» խմբի վարորդի հասցեին, այնուհետեւ վիճաբանել է նրանց հետ, որի ժամանակ ձեռքերով հարվածել է վերջիններիս՝ պատճառելով ֆիզիկական ցավ:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ժամը 07.30-ին տղամարդը բերման է ենթարկվել ոստիկանության Մաշտոցի բաժին, որտեղ հայհոյանքներ է հնչեցրել ոստիկանների հասցեին եւ չենթարկվելով նրանց օրինական պահաջներին՝ հրել է մի ոստիկանի, որը նրա գործողությունները կանխելու համար ձեռնամարտի հնարքներ է կիրառել եւ ձեռնաշղթա հագցրել:

Նշանակվել են ԴԲՓ-ներ:

Նախապատրաստվում են նյութեր: