Ինձ համար անհասկանալի են վերջին շրջանում հնչող քննադատությունները, թե Վահե Գրիգորյանը կապված է «Իմ քայլի» հետ: Այս մասին, այսօր՝ հունիսի 18-ին, ԱԺ-ում ՍԴ դատավորի ընտրության հարցի քննարկման ժամանակ նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը:

Նրա խոսքով, ցակնացած մեը, որ ՀՀ-ում իրավունքների պաշտպանության գործում ներգրավված է եղել նախկինում, այս կամ այն կերպ, գոնե արժեքային տիրույթում կապված է կառավարող ուժի հետ եւ սա օրինաչափ է. «Որեւէ փաստարկ, որ Վահե Գրիգորյանը կախվածություն ունի կառավարող ուժից, չի բերվել եւ չի կարող բերվել, որովհետեւ տարիներով է ապացուցվել, որ Վահե Գրիգորյանի համար միակ արժեքն ու սկզբունքը իրավունքի գերակայությունն է»,-ասաց պատգամավորը:

Նա տեղեկացրեց, որ Վահե Գրիգորյանին ճանաչել է Հյուսիսային պողոտայի կառուցմանը նախորդած զանգվածային ունեզրկման, սեփականության իրավունքի զանգվածային խախտումների դեմ պայքարող քաղաքացիների կողքին կանգնած. «ՍԴ դատավոր լինելու կարեւոր պայման է լավ իրավաբան լինելուց զատ իրավունքի սուբյեկտի՝ քաղաքացու, պաշտպանը լինելը եւ իրավունքի գերակայության դիրքերից հանդես գալը»,-ասաց պատգամավորը՝ հավելելով, որ Վահե Գրիգորյանը կանգած է եղել Հյուսային պողոտայի եւ Բուզանդի բնակիչների, «Մարտի 1»-ի զոհերի իրավահաջորդների ու տոժողների կողքին:

Գայանե Աբրահամյանը էմոցիոնալ պատմություն պատմեց եւ պատմելիս հուզվեց: Նա նշեց, որ Հյուսիսային պողոտայից վտարում էին քաղցկեղով հիվանդ եւ անկողնուն գամված մի կնոջ. «ԴԱՀԿ-ի աշխատակիցները մահճակալին գամված կնոջը մահճակալով հանեցին դուրս: Երբ ես մոտեցա, ասում եմ՝ ի՞նչ է կատարվում, ասաց՝ ոչինչ, ես մեկ է մեռնելու եմ, բայց կարեւորը Վահեն ընտանիքիս կողքին է: Ես այդ ժամանակ չգիտեի Վահեն ով է: Վահեն այդ ժամանակ իրավունքի պաշտպանության գուցե միակ հույսն էր»: