ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից Սահմանադրական դատավորի թափուր պաշտոնում առաջադրված Վահե Գրիգորյանն ընտրվեց Սահմանադրական դատարանի դատավոր:

ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը հրապարակեց ՍԴ դատավորի ընտրության համար անցկացված փակ քվեարկության արդյունքները. ըստ այդմ Վահե Գրիգորյանին կողմ էր քվեարկել 99, դեմ 22 պատգամավոր:

Վահե Գրիգորյանի երդման ժամանակի մասին կհայտարարվի լրացուցիչ:

Նշենք, որ hանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Վահե Գրիգորյանի թեկնածությունը։