Գերմանիան փակել է արտասահմանցիների համար վճարովի ավտոուղու կառուցման իր ծրագիրը՝ ստանալով Եվրադատարանի արգելքը, հայտնում է BBC News-ը: 

Գերմանիան ցանկանում էր ավտոուղիով ընթացողների համար 130 եվրո չափով տարեկան վճարում կատարվեր, սակայն բախվել է Ավստրիայի եւ Նիդեռլանդների առարկություններին:

Ավտոուղիով երթեւեկության վճարում էր նախատեսվում բոլորի համար, սակայն ցանկանում էին գերմանացի վարորդների համար այն կրճատել ավտոմեքենաների հարկի հաշվին:

Գերմանիայի կառավարությունը հույս ուներ ստանալ 500 մլն եվրոյի ներդրումներ ավտոուղիների եւ դաշնային խճուղիների կառուցման համար:

Ընդ որում՝ Ագելա Մերկելի կառավարությունը հավաստիացրել է, որ նոր ավտոուղու կառուցումը վարորդների ուսերին ծանր բեռ չի լինի:

Եվրադատարանի վերջնական որոշումը բոլորի համար անակնկալ էր, քանի որ այն ավելի վաղ աջակցել էր Գերմանիայի այս նախագծին՝ հայտարարելով, որ վարորդներն ամբողջ տարի ավտոուղիով երթեւեկելու համար վճարելու անհրաժեշտություն չեն ունենա, նրանք կկարողանան ձեռք բերել 10-օրյա կամ 2-ամսյա երթեւեկության աբոնեմենտներ, որոնք շատ վելի էժան կլինեն: