Հայաստանում խաղատների վերահսկողությունն ավելի կխստանա։ Այս մասին Հայաստանի Ազգային ժողովի նիստում, «Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծի, ինչպես նաեւ «Վիճակախաղերի, ինտերնետ վիճակախաղերի եւ խաղատների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ընթացքում, հունիսի 18-ին ասաց կառավարող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Հրաչյա Հակոբյանը։

Նրա խոսքով՝ նախատեսվում է սահմանափակել ոչ միայն խաղատների մասին գովազդի ժամանակն ու տեղը, այլ նաեւ բովանդակությունը։ Խաղը խաղատներում չի կարելի ներկայացնել որպես ինքնահաստատման միջոց։ Բացի այդ, չի կարելի ներշնչել, որ խաղի օգնությամբ կարելի է կայանալ հասարակությունում, այդ թվում պրոֆեսիոնալ իմաստով։

Պատգամավորը տեղեկացրել է, որ հեռուստատեսությամբ խաղատների գովազդը առաջարկվում է սահմանափակել ժամը 22.00-ի եւ 07.00-ի միջակայքում։ «Ինչ վերաբերում է օնլայն գովազդին, ապա դրա բաներները լրատվակայն կայքերում չպետք է գերազանցեն մակերեսի 20 տոկոսը, իսկ մանկապատանեկան կրթական եւ բժշկական կայքերում նման գովազդը առհասարակ կարգելվի»,- ասել է Հակոբյանը։

Բացի այս ամենից,  ինչպես նշեց կառավարող դաշինքի պատգամավորը, խաղատան, մոլախաղերի ու գրավադրման ցանկացած գովազդից առաջ պետք է լինի նախազգուշացում. «Խաղին մասնակցությունը պարունակում է նյութական ռիսկեր»։ Այս կանոնների խախտման համար նախատեսվում է սահմանել մեկ միլիոն դրամ տուգանք։