Ռուսաստանի դեմ պատժամիջոցները չեն վերացվի, «մինչեւ չվերականգնվի Ուկրաինայի ինքնիշխանությունը»:

Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպումից հետո, որը ժամանել է Գերմանիա, հաղորդում է Reuters-ը:

Նա նշել է, որ քննարկել են Մինսկի պայմանավորվածությունները:

«Այդ ուղղությամբ առաջընթաց չկա, պատժամիջոցները չեն կարող վերացվել եւ Ղրիմի հետ կապված պատժամիջոցները կարող են վերացվել միայն Ղրիմը Ուկրաինային վերադարձնելուց հետո», - ասել է Մերկելը: