Ապրիլին SpaceX ընկերության տիեզերական տաքսիները ոչնչացրած պայթյունը, «անկասկած», մինչեւ տարեվերջ հետաձգում է NASA ձգտումը՝ վերադառնալ ամերիկյան աստղագնացների թռիչքներին ԱՄՆ տարածքից։ Այս մասին ասել է աերոտիեզերական գործակալության տնօրեն Ջիմ Բրայդենսթայնը, տեղեկացնում է «Գոլոս Ամերիկի»-ն։

«Անկասկած, ժամանակացույցը կփոխվի,- ասել է Բրայդեսնսթայնը լրագրողներին Փարիզի ավտոսրահում։- Այն կտարբերվի նրանից, ինչ նախատեսված էր ի սկզբանե»։

 Արդեն մի քանի տարի ԱՄՆ-ը ստիպված է հենվել Ռուսաստանի վրա աստղագնացներին տիեզերակայան հասցնելու համար, եւ Առեւտրային թռիչքների ծրագիրը պետք է փոխի իրավիճակը։

ԱՄՆ ՌՕՈւ բազայի միջադեպը Քանավերալ հրվանդանում տեղի է ունեցել ապրիլի 20-ին, երբ SpaceX ընկերությունը պատրաստվում էր ութ վթարային շարժիչների փորձարկում իրականացնել, որոնք նախատեսված էին հրթիռակրից Crew Dragon տիեզերանավի իջնող սարքի անջատման համար՝ արձակման ժամանակ վթարի դեպքում։