Հնարավոր է, որ «Իմ քայլը» խմբակցությունը Սահմանադրական դատարանի անդամի թեկնածու Վահե Գրիգորյանին հարցեր չուներ այն պատճառով, որ նրան վաղուց եւ լավ ճանաչում են: Լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց  հայտնեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

Նա հավաստիացրեց, որ յոթերորդ գումարման Ազգային ժողովի համար «ոչինչ ի սկզբանե չի որոշվել», որ «Իմ քայլը» խմբակցությունը դրական վերաբերմունք ունի Վահե Գրիգորյանի նկատմամբ: «Թաքցնելու բան չկա», - ասաց Միրզոյանը:

Պատասխանելով հարցին, թե արդյոք Գրիգորյանը համոզեց պատգամավորներին  իր օբյեկտիվության մեջ, Միրզոյանը նշեց, որ որեւէ բան պնդելը  հնարավոր կլինի քվեարկության արդյունքներով: «Եթե 88 ձայնից քիչ լինի, կարելի է ասել, որ ամբողջ խմբակցությանը չի համոզել: Եթե ավելին, ապա նա  կարողացել է համոզել նաեւ  ընդդիմադիր գործիչներին », - ասաց Միրզոյանը:

Նշենք, որ Գրիգորյանի թեկնածության օգտին քվեարկել է 99 պատգամավոր, 22-ը`դեմ է քվեարկել: