ԹուրքիանԱՄՆ-ին մեղադրել է նրանում, որ Վաշինգտոնը որպես դաշնակից չի գործում: Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ այս ամսվա սկզբին ԱՄՆ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Պատրիկ Շանահանի կողմից ուղարկված նամակի «ձեւակերպումը եւ մոտեցումը» «չի արտացոլում դաշինքի ոգին եւ մտահոգություն է առաջացնում», հաղորդում է AFP-ն:

Նախարարությունը նշել է, որ Թուրքիայի՝ ռուսական C-400 համակարգը ձեռք բերելու վերաբերյալ նախկինում «հայտնի» դիրքորոշումը մանրամասն ներկայացված է   ամերիկյան կողմի պատասխանում:

Շանահանի նամակում զգուշացում կա այն մասին, որ Անկարան պետք է մինչեւ հուլիսի 31-ը հրաժարվի С-400-ի գնումից, հակառակ դեպքում Թուրքիան կբացառվի վերջին սերնդի  F-35 կործանիչների ծրագրից:

Թուրքիայի ՊՆ հայտարարությունում ընդգծվում է փոխադարձ հարգանքի, բարեկամության եւ ջանքների վրա հիմնված երկխոսության շարունակման կարեւորությունը, որն  ուղղված  է խնդիրների պատշաճ լուծման որոնմանը:

Ակնկալվում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունիսի վերջին Ճապոնիայում G20-ի շրջանակում կհանդիպի իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ: