Ներկայացված օրինագիծն ուղղված է ցեղային խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակի ավելացմանը Հայաստանում եւ դրա հետագա դուրսբերմանը երկրից։ Այս մասին ՀՀ ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հունիսի 18-ին ասաց հիմնական զեկուցող, «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Վարազդատ Կարապետյանը։

Ինչպես նշեց Կարապետյանը, օրինագիծն առաջարկում է պարզեցնել ցեղային խոշոր եղջերավոր անասունների արտահանման գործընթացը Հայաստանից դեպի երրորդ երկրներ՝ ԱԱՀ-ն հանելու միջոցով։

Դա, պատգամավորի կարծիքով,  նաեւ թույլ կտա իջեցնել գները շուկայում, ինչը նույնպես բխում է բնակչության շահերից։