Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ հանդիպման պաշտոնական արարողության ժամանակ իր ցնցման պատճառը եղել է ջրազրկումը: Մի քանի բաժակ ջուր խմելով՝ նա ուշքի է եկել:

Ինչպես հայտնում է AP-ը, դիմավորման պաշտոնական արարողության ժամանակ Մերկելը սկսել է նկատելի դողալ եւ կծել շուրթերը՝ փորձելով վերահսկել վիճակը:

Մամուլի ասուլիսի ժամանակ նա լրագրողներին հայտնել է, որ արդեն լավ է զգում իրեն:

«3 բաժակ ջուր եմ խմել, եւ այժմ ինձ շատ լավ եմ զգում»,- ասել է Գերմանիայի կանցլերը: