Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ասել է, որ կան «ծանրակշիռ ապացույցներ», որ Իրանն է կանգնած եղել Օմանի ծոցում երկու լցանավերի վրա հարձակումների հետեւում։

Ելույթ ունենալով Բեռլինում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ մամուլի ասուլիսում՝ Մերկելը կոչ է արել խաղաղ կարգավորել լարվածությունը Պարսից ծոցում։ «Մենք այդ գործողություններին վերաբերվում ենք շատ լուրջ, կան ծանրակշիռ ապացույցներ»,- ասել է նա՝ հղում կատարելով ԱՄՆ այն պնդումներին, որ Իրանն է կանգնած եղել երկու լցանավերի վրա հարձակումների հետեւում։ «Սա շատ լուրջ իրավիճակ է»,- ասել է նա, տեղեկացնում է DW-ն։

Նրա խոսքով՝ Գերմանիան անում է հնարավոր ամեն բան, որպեսզի թուլացնի լարվածությունը Իրանի հետ հարաբերություններում խաղաղ ճանապարհով, բայց Թեհրանը պետք է հավատարիմ մնա միջազգային միջուկային համաձայնագրին, տեղեկացնում է Reuters-ը։ «Մենք պնդում ենք, որպեսզի Իրանը հետեւի միջուկային համաձայնագրին, հակառակ դեպքում կլինեն հետեւանքներ»,- ասել է Մերկելը։