ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ կհանդիպի Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ հունիսի վերջին G20-ի գագաթաժողովում։

«Ես շատ լավ հեռախոսազրույց եմ ունեցել Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ։ Հաջորդ շաբաթ մենք ընդլայնված հանդիպում կունենանք Ճապոնիայում G20-ի գագաթաժողովի շրջանակում։ Համապատասխան թիմերը կսկսեն բանակցությունները մեր հանդիպումից առաջ»,- գրել է Թրամփը Twitter-ում։

Վաշինգտոնի եւ Պեկինի միջեւ առեւտրային բանակցությունները փակուղի մտան մայիսի 10-ից հետո, երբ Թրամփը լրացուցիչ 25 տոկոս մաքսատուրքեր մտցրեց 200 մլրդ դոլար արժողությամբ չինական ապրանքների վրա։ Բացի այդ, Թրամփը սպառնում է մաքսատուրքեր մտցնել ավելի քան 300 մլրդ դոլար արժողությամբ ապրանքների վրա, եթե ԱՄՆ-ը եւ Չինաստանը չկարողանան պայմանավորվել։