Սաուդյան Արաբիան համաշխարհային գերտերություններին կոչ է արել վճռորոշ միջոցներ ձեռնարկել ողջ տարածաշրջանում ծովային ուղիների անվտանգության ապահովման համար, հաղորդում է AFP-ը:

Հիշեցնենք, որ անցած շաբաթ Օմանի ծոցում երկու նավթային լցանավերի վրա պայթյուններ տեղի ունեցան ենթադրյալ հարձակման արդյունքում: ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան եւ Սաուդյան Արաբիան հարձակման համար մեղադրում են Իրանին: Թեհրանը բոլոր մեղադրանքները հերքում է: