Ֆրանսիայի ֆինանսների նախարարը հայտարարել է, որ ուժեղ երաշխիքներ են անհրաժեշտ կրիպտոարժույթների օգտագործման վերաբերյալ այն բանից հետո, երբ  Facebook-ը հայտարարել է սեփական կրիպտոարժույթի մասին, հաղորդում է AFP-ն:

Ֆինանսների նախարար Բրունո Լե Մերը հայտարարել է, որ թվային գումարները երբեք չեն կարողանա փոխարինել սուվերեն արժույթներին:

«Եթե Facebook-ը ցանկանում է գործառնությունների համար գործիք ստեղծել, ինչու՝ ո՞չ: Սակայն ոչ մի կասկած չկա, որ դա չի կարող սուվերեն արժույթ լինել»,- «Եվրոպա 1» ռադիոկայանին ասել է նա՝ հայտարարելով, որ հարկավոր է չափ սահմանել:

«Թվային գումարները չեն կարող եւ չպետք է սուվերեն արժույթ դառնան  բոլոր ատրիբուտներով այնպիսին ինչպիսին սուվերեն պարտք թողարկելու կարողությունն է եւ պահուստային արժույթ ծառայել: Ինքնիշխանության ասպեկտը պետք է պետության, այլ ոչ թե մասնավոր ընկերությունների ձեռքում լինի», - հավելել է Լե Մերը:

Նրա խոսքով՝ պետք է երաշխիքներ լինեն, որպեսզի գործառնությունների  այդ գործիքը չօգտագործվի ոչ ըստ նշանակության, օրինակ  ահաբեկչության կամ անօրինական գործունեության ֆինանսավորման համար:

Facebook-ը Libra անվամնումով կրիպտոարժույթի նախատիպ է ստեղծել, որի գործարկումը ակնկալվում է հաջորդ տարի:

Ֆրանսիացի օրենսդիրներն այս տարի հավանություն են տվել թվային հսկաների համար հարկի ներդնման մասին «Gafa» անվանունը ստացած(Google, Amazon, Facebook եւ Apple) օրենքին: