ԱՄՆ-ում կարծում են, որ Օմանի ծոցում նավթային լցանավերի վրա հարձակում կարող էին գործել միայն այն անձինք, որոնք զինված ուժերում պատրաստվածություն են անցել: Այս մասին հայտարարել է ԱՄՆ Զինված ուժերի շտաբերի պետերի կոմիտեի ղեկավարի տեղակալ, գեներալ Փոլ Սելվան, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Տարածաշրջանում միակ երկիրը, որը հարձակվելու նպատակ ունի, Իրանն է»,- պնդել է գեներալը:

«Դրանք փոքր ջանքեր չեն»,- նշել է նա՝ խոսելով հարձակման մասին:

Սելվայի կարծիքով՝ իրանական նավատորմը կարող էր արագ հանել ենթադրյալ չպայթաց մագնիսական ականը լցանավերից մեկից, ինչի ապացույց է այդ զինամթերքի կառուցվածքի բնույթը: