Ես չեմ կարող սահմանադրական փոփոխություններ նախաձեռնել կամ որեւէ կարգավիճակով դրան մասնակից լինել: Այս մասին, այսօր՝ հունիսի 18-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց քիչ առաջ ՍԴ դատավոր ընտրված Վահե Գրիգորյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք Սահմանադրական փոփոխություններ նախաձեռնելու է:

«Ես ընդամենը իմ կարծիքն ասացի, որ նախընտրելի կլինի, եթե տրվի սահմանադրական հանրաքվեի հետ կապված բոլոր բաց մնացած հարցերի պատասխանը: Ես անհրաժեշտություն եմ համարում սահմանադրական փոփոխությունների օրակարգն օր առաջ մեջտեղ բերել; Դա ոչ անհրաժեշտաբար կարող է հանգեցնել սահմանադրական փոփոխությունների: Վավեր հանրաքվեի միջոցով պետք է հաստատվի Սահմանադրությունը, որպեսզի հանրության մեջ բացառվեն կեղծ հանրաքվե կամ կեղծ ընտրություններ բառակապակցությունները»,-ասաց նա: