ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Նարինե Հովակիմյանը քիչ առաջ հեռացավ խորհրդակցական սենյակ ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Միհրան Պողոսյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելու: Նշենք, որ Պողոսյանին կալանավորելու առաջին ատյանի դատարանի՝ ապրիլի 15-ին կայացված որոշման դեմ բողոք էր ներկայացրել պաշտպանական կողմը:

Միհրան Պողոսյանը Օֆշորի գործով ներգրավվել է որպես մեղադրյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացում) եւ 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշութամբ առաջացրել է ծանր հետեւանքներ) 

Միհրան Պողոսյանը հայտնաբերվել եւ ձերբակալվել է ՌԴ-ում, ապա կալանավորվել: Նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը մայիսի 28-ին փոխվել էր եւ նա այժմ գտնվում է տնային կալանքի տակ: Ըստ դատախազության՝ նրա արտահանձման գործընթացը շարունակում է: